Հարցերի համար զանգահարեք`
+374 (93-00-11-06)



Զուգակցեք հաճելին օգտակարի հետ:
Հանգստացեք մեզ մոտ:
Վայելեք սոճիների փոշով հագեցած
առողջարար օդը:


Գտնվում է Երևանից 157 կմ հեռավորության վրա, Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառի հարևանությամբ: «Լոռի» հանգստյան տունն ունի երկհարկանի 3 մասնաշենք. Առաջին մասնաշենքը բաղկացած է 4 հատ երեքսենյականոց/2 ննջարան/ քոթեջից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տեղավորել 4-5 հոգի: Երկրոոդ մասնաշենքը ունի 2 երկտեղանոց երկսենյականոց, 2 չորստեղանոց երկսենյականոց և 1 երկհարկանի 6 տեղանոց ընտանեկան քոթեջներ: Երրորդ մասնաշենքի երկրորդ հարկում կա 16 հատ երկտեղանոց սենյակներ, առաջին հարկում՝ ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, խարհրդակցությունների դահլիճ, բար-սրճարան: Հանգստյան տան բակում կա մանկական խաղահրապարակ, տաղավարներ, մեքենաների կայանատեղ: