Հարցերի համար զանգահարեք`
+374 (93-00-11-06)



Զուգակցեք հաճելին օգտակարի հետ:
Հանգստացեք մեզ մոտ:
Վայելեք սոճիների փոշով հագեցած
առողջարար օդը:


Գտնվում է Ստեփանավան-Երևան մայրուղու աջ կողմում, ունի 16 երկտեղանի համարներ, առջևում փռված է Լոռե բերդաքաղաքն իր ամբողջ խրոխտ ու մտածկոտ հայացքով: Բերդաքաղաքին և Հանգստի գոտուն բաժանում է Ձորագետի կիրճը: Ունի գեղեցիկ ծաղկապատ բակ՝ արծաթյա եղևնիներով, տաղավարներով, ունի փոքրիկ լճակ, որի վրա կառուցված տաղավարից կարելի է ձուկ որսալ: Հանգստի գոտու ձախ կողմում փռված է Ալպիական ծաղկազարդ մարգագետինը, որտեղ հանգստացողը կարող է առանձնանալ և հիանալ այդ գեղեցիկ համայնապատկերով, շնչել մաքուր ու անաղարտ օդ: