Ծառայություններ


Ձեզ հաճելի հանգիստ կպարգևի հանգստյան տան կանաչապատ ու ծաղկազարդ բակը,տաղավարները, գեղեցիկ բնությունը :

Հանգստյան տան ադմինիստրացիան Ձեզ համար կկազմակերպի

• Էքսկուրսիաներ

Լոռի Բերդ, Դենդրոպարկ, Մայորի ձոր, Սուրբ Նշան, Հնեվանք, Դորբանդավանք

• Արշավներ

Արջասար, Ձորագետ, Ծառուղի

• Ձկնորսություն

Ստեփանավանի լճեր, Ձորագետ:

Խորհրդակցությունների դահլիճում կարող եք համատեղել աշխատանքային առօրյան և հանգիստը: Հանգստյան տանը կա մշտական տաք և սառը ջուր, կարող եք օգտվել նաև լվացքատան ծառայություններից: Ձեր մեքենան կարող եք կայանել հանգստյան տան բակում գտնվող ավտոմեքենաների հարմարավետ կայանատեղիում: